Windows 10-ն ամենապահանջված օպերացիոն համակարգերի ցանկում արդեն 6-րդն է

Windows 10-ն ամենապահանջված օպերացիոն համակարգերի ցանկում արդեն 6-րդն է

PanARMENIAN.Net - 2015-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխարհում համակարգիչների մոտ 1,5 մլրդ օգտատերերի մոտ 2,5%-ն արդեն նորացրել է օպերացիոն համակարգը մինչև Windows 10: Այսպիսով, Microsoft ընկերության նոր օպերացիոն համակարգն արդեն 6-րդն է ամենապահանջված օպերացիոն համակարգերի ցանկում և շարունակում է ակտիվորեն գրավել շուկան Windows 7 և Windows 8.1-ի հաշվին:

Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչները:

Ինչպես և սպասվում էր, Windows XP և Vista կառավարվող անհատական համակարգիչների օգտատերերը չեն մասնակցում այդ գործընթացին` նրանք ստիպված են վճարել արտոնագրի համար: Սարքերի քանակը Windows 8-ում գործնականում չի փոխվել: Այդպես, առաջին հորիզոնականում նախկինի պես Windows 7 օպերացիոն համակարգն է` այն տեղադրված է համակարգիչների 53,09% վրա: Երկրորդ տեղում Windows 8.1 է 16,34%-ով, երրորդում` Windows XP 10.43%-ով:

5-րդ տեղում Apple-ի օպերացիոն համակարգն է`1,5 մլրդ օգտատերերի 7,42%-ն աշխատում է OS X-ով: Windows 10 (2.5%)-ին հաջորդում են մյուս բոլոր օպերացիոն համակարգերը, այդ թվում նաև Windows Vista-ն:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---