Sony-ն պաշտոնապես ներկայացրել է Xperia սմարթֆոնների միանգամից 2 նոր մոդել

Sony-ն պաշտոնապես ներկայացրել է Xperia սմարթֆոնների միանգամից 2 նոր մոդել

PanARMENIAN.Net - Ճապոնական Sony ընկերությունը հայտարարել է հաջորդ սերնդի սմարթֆոնների 2 նոր մոդելի արտադրության մասին` Sony Xperia M5 և Xperia C5 Ultra: Վերջերս ընկերությունը սկսել է կորցնել իր դիրքերը բջջային շուկայում և նոր առաջատարները կոչված են օգնելու վերադարձնել մրցունակությունը:

Sony Xperia M5-ը, ինչպես և ընկերության վերջին սմարթֆոնները, ավանդաբար պաշտպանված է խոնավությունից և փոշուց, ինչը հաստատում են IP65 և IP68 կաղապարի պաշտպանության համապատասխան ստանդարտները: Սմարթֆոնն ունի 5-դյույմանոց դիսփլեյ 1920x1080p թողունակությամբ: Նոր սմարթֆոնի օպերատիվ հիշողության ծավալը 3ԳԲ է, տվյալների ներքին շտեմարանը սահմանափակված է 16 ԳԲ, ունի նաև մինչև 200 ԳԲ ծավալով microSD-քարտ, որն առանձին է գնվում: Սմարթֆոնի MediaTek Helio X10 8-միջուկային 64-բիտանոց կենտրոնական պրոցեսորն աշխատում է 2 ԳՀց տակտային հաճախականությամբ:

Մշակողները նշում են, որ սմարթֆոնը ստեղծված է հատուկ սելֆիների սիրահարների համար: Ֆրոնտալ տեսախցիկի թողունակությունը 13 մեգապիկսել է, այն կարող է տեսանյութ տեսագրել Full HD թողունակությամբ: Հետևի տեսախցիկը հագեցած է 21,5 մեգապիկսել Sony Exmor RS սենսորով` հիբրիդային ավտոֆոկուսով, 5-ակի օպտիկական զումով և 4К-տեսագրության հնարավորությամբ:

Xperia C5 Ultra սմարթֆոնն ունի 6-դյույմանոց Full HD-դիսփլեյ, 2ԳԲ օպերատիվ հիշողություն և MediaTek MTK6752 կենտրոնական պրոցեսոր 1,7 ԳՀց տակտային հաճախականությամբ: Գաջեթի մարտկոցն ունի 2930 մԱժ ծավալ: Հիշողության ծավալը, ինչպես և M5-ի դեպքում, 16 ԳԲ և մինչև 200 ԳԲ, տվյալների շտեմարանը microSD-քարտի օգնությամբ ընդլայնելու դեպքում: Տեսախցիկները նույնն են, ինչ M5-ում` այն տարբերությամբ, որ ֆրոնտալ սելֆի-տեսախցիկը հատուկ լուսավորում ունի:

Նորույթները կհայտնվեն վաճառքում առանձին երկրներում արդեն 2015-ի օգոստոսի ավարտին: Դեռևս կոնկրետ տեղեկատվություն այդ մասին չկա, ինչպես և սմարթֆոնների գնի վերաբերյալ: Սակայն հայտնի է, որ M5 ներկայացված կլինի 3 երանգով` ոսկեգույն, սպիտակ և սև: Ինչ վերաբերում է C5 Ultra-ին, ապա այս դեպքում գունային երանգավորումը դեռ հայտնի չէ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---