Հայ գիտակները՝ Սևծովյան բաց առաջնության «Բրեյն-Ռինգ» մրցաշարի գավաթակիր

Հայ գիտակները՝ Սևծովյան բաց առաջնության «Բրեյն-Ռինգ» մրցաշարի գավաթակիր

PanARMENIAN.Net - Գիտակների հայկական ասոցիացիան ներկայացնող «Նուիխ-Թելսել» երևանյան թիմը հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնությունում «Բրեյն ռինգ» մրցաշարում գավաթ է նվաճել: Այս մասին տեղեկացնում են Գիտակների հայկական ասոցիացիայից:

Առաջնության ընթացքում անցկացվել են նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Քո խաղը» և այլ ինտելեկտուալ խաղեր: Հայ գիտակ Ստեփան Սմբատյանը («Նուիխ-Թելսել») «Քո խաղը» մցաշարում դարձել է եզրափակչի մասնակից:

Աջարիայի մայրաքաղաքում ինտելեկտուալ խաղերին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Մոլոդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իսրաելի և Լատվիայի գիտակները: Հայաստանը ներկայացված էր ութ թիմով:

2014-ին «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ հեռուստախաղի աշխարհի փոխչեմպիոն է դարձել հայաստանյան «Երևան» թիմը:

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը ստեղծվել է 1989-ին Օդեսայում: Այն եթեր է սկսվել հեռարձակվել 1990-ից, 2010-ին դարձել «ՏԵՖԻ-2010» ռուսական ազգային հեռուստատեսային մրցույթի հաղթող` լավագույն հեռուստախաղ անվանակարգում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---