RePEc. Աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետն ամերիկահայ Դարոն Աճեմօղլուն է 3 օգոստոսի 2015 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետների վարկանիշը «Հետազոտական հոդվածներ տնտեսագիտության վերաբերյալ» առցանց նախագծի համաձայն: Վարկանիշը կազմվել է 2223 տնտեսագետների տվյալների վերլուծության հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել նրանց աշխատանքները վերջին 10 տարում, հետազոտությունները տնտեսագիտության ոլորտում, մեջբերումների ինդեքսն ու ազդեցիկությունը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Դարոն Աճեմօղլուն ծնցվել է 1967 թ. Ստամբուլում հայերի ընտանիքում: 2004 թ. Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է։ Անդամակցում է Առաջավոր հետազոտությունների կանադական ինստիտուտի Տնտեսական աճի ծրագրին։ Ինչպես նաև միացել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյին, Քաղաքական հետազոտությունների կենտրոնին և Տնտեսական ցուցանիշների կենտրոնում։ 1996 թ. պարգևատրվել է Economic Journal-ում լավագույն հրապարակման համար, 2004 թ. ստացել է, Չիկագոյի համալսարանի Շուլցի մրցանակ, Շերվին Ռոսենի պարգև աշխատանքի տնտեսագիտության բնագավառում ակնառու ներդրման համար, 2005 թ. ստացել է Ջոն Բեյթս Կլարկի մեդալ, 2006 թ. ընտրվել է Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, արժանացել է Գիտության թուրքական ակադեմիայի «Սոցիալակա գիտությունների ակադեմիական մրցանակ-2006»-ին, 2007 թ. ստացել է Ջոն վան Նոյմանի պարգև: նա տեղ է զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում: Նրա վերջին հայտնի հրապարակումներից է «Չկայացած ժողովրդներ. պատճառների վերլուծություն» աշխատությունը, որ հրապարակվել է 2012 թ.: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |