Մարիամ Սեհպոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկին առագաստանավային սպորտում

Մարիամ Սեհպոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկին առագաստանավային սպորտում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող Մարիամ Սեհպոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկին վինդսերֆինգի օլիմպիական RS:X դասում: Մրցումներն անցել են Առագաստանավային սպորտի եվրոպական ֆեդերացիայի հովանավորությամբ ֆրանսիական Բրեստ քաղաքի օլիմպիական բազայում: Մրցումներին մասնակցել են մարզիկներ 17 երկրից:

Մեդալի համար մրցավազքը տեղի է ունեցել 26 հանգույց ուժգնության քամու ուղեկցությամբ, սակայն Սեհպոսյանին հաջողվել է երկրորդը գալ: Ընդհանուր առմամբ RS:X դասում տեղի է ունեցել 11 որակավորման մրցություն և վերջինը եղել է մեդալի համար: Այս արդյունքը թույլ կտա մարզուհուն պահպանել առաջատար դիրքն ու առաջին տեղը նվաճել ռեգատայի արդյունքում:

Ըստ մարզիչ Միխայիլ Դուբինայի, «ռեգատան անցել է թույլ և միջին քամիների ուղեկցությամբ, սակայն մեդալի համար մրցման ժամանակ ուժեղացել է ու անցել է արդեն 22-26 հանգույց քամու ուժգնությամբ: Կազմակերպիչները կարողացել էին հարմարավետ գոտի ստեղծել մարզասերների համար, որոնք բավականին շատ էին: Մարիամը գերազանց անցկացրեց մրցումներն ու առաջատար էր ամբողջ ընթացքում և կարողացավ նվաճել ոսկե մեդալը: Պատանիների մոտ Մաքսիկ Տոկարևը դարձավ հինգերորդը», հայտնում է vesti.ru-ն:

«Մեդալի համար մրցումը շատ արագ անցավ, քամին շատ էր, մենք բարձր արագություն էինք բացել, իմ կարծիքով, անցանք 15 րոպեում: Բերենիս Մեժեն նախաձեռնությունն իր վրա վերցրեց և ես աշխատում էի նրան առավելություն չտալ միավորների առումով: Ինձ հաջողվեց վերահսկել ամբողջ մրցավազքը` նա հաղթեց մեդալի համար մրցավազքում, իսկ ես նվաճեցի տիտղոսը»,-պատմել է Եվրոպայի չեմպիոնը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---