Պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազամուղը

Պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազամուղը

PanARMENIAN.Net - Օգոտոսի լույս 4-ի գիշերը պայթյուն է որոտացել Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազամուղի վրա` Կարսի գավառով անցնող հատվածում, Սարիղամիշի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Անատոլիական լրտավական գործակալությունը: Պատճառները պարզվում են: Գազի առաքումը գազամուղով դադարեցված է, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հուլիսի 29-ին ծայրահեղականները պայթեցրել էին Քիրկուկ-Յուրմութալիկ նավթամուղի հատվածը, որով իրաքյան նավթը Իրաքյան Քրդստանի տարածքով առաքվում է Թուրքիա: Որոշ տվյալներով, վնասները, որ կրել է քրդական ինքնավարությունը վառելիքի տարանցման կասեցման պատճառով հասնում են 200 մլն դոլարի:

Հուլիսի 28-ի գիշերը ահաբեկիչները պայթեցրին գազամուղը Թուրքիայի Ագրա գավառում: Միջադեպը տեղի ունեցավ Իրանի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա: Գազի առաքումը մայրուղով նույնպես դադարեցված է: Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարված մնալ: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---