Google-ը գրանցել է իր ավտոմոբիլային ընկերությունը

Google-ը գրանցել է իր ավտոմոբիլային ընկերությունը

PanARMENIAN.Net - Հետագայում ինքնավար էլեկտրոմոբիլների մշակմամբ կզբաղվի Google Auto LLC ավտոմոբիլային ընկերությունը, որը գրանցվել էր դեռ 2011 թ., սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Google մայր ընկերության համապատասխան ներքին փաստաթղթերը հայտնվել են The Guardian-ի տրամադրման տակ: Ըստ այդ փաստաթղթերի, 4 տարի առաջ Google Auto LLC-ը փորձարկել է ինքնավար կառավարման ներկառուցված համակարգով Lexus ամենագնացները: Այժմ ընկերությունն ավտոպիլոտ համակարգով բոլոր 23 Lexus-ների սեփականատերն է: Այն գրանցված է որպես ուղևորատար տրանսպորտ արտադրող ընկերություն:

Անցյալ տարի Google Auto-ն ստացել է ավտոմեքենաների արտադրության արտոնագիր: Նախորդ տարվա մայիսից ընկերության ղեկավարն է Google-ի ինքնավար ավտոմեքենաների նախագծի ղեկավար Քրիս Ուրմսոնը: Փաստաթղթերում ասվում է նաև, որ Google մեքենաները կարող են արագություն բացել մինչև 40 կմ/ժ, աշխատում են 20-30 կՎտ էլեկտրական շարժիչով, ունեն լիթիումա-իոնային մարտկոց:

Առանց վարորդի կառավարվող ավտոմեքենաների բազմամյա փորձարկումներից հետո Google ընկերությունը հունիսի վերջում սկսեց փորձարկել տեխնոլոգիան Մաունթին Վյու քաղաքի հանրային օգտագործման ճանապարհներին: Քաղաքի փողոցներ դուրս բերելով մեքենան` Google-ը փորձարկումների նոր փուլ սկսեց, դեռևս չհրաժարվելով վարորդի կառավարումից վթարային իրավիճակներում:

Google-ի ինքնավար ավտոմեքենան առաջին անգամ տուժածներով ՃՏՊ մասնակից է դարձել: Մաունթին Վյուի հանրային օգտագործման ճանապարհին Lexus RX450h ինքնակառավարվող մեքենային հետևից հարվածել է մեկ այլ մեքենա: Մեքենայի սրահում եղել է Google-ի 2 աշխատակից և անվտանգության վարորդը, որը մեքենայի կառավարմանը չէր մասնակցում: Բժիշկների զննությունից հետո պարզ է դարձել, որ Google-ի աշխատկիցները միայն թեթև վնասվածքներ են ստացել, իսկ ՃՏՊ-ի մեղավոր վարորդը բողոքել է ցավերից մեջքի և վզի շրջանում:

Փորձարկումների ժամանակ էլեկտրոմոբիլները կարող են մինչև 40կմ/ժ արագություն բացել: Սահմանափակումը անվտանգության նկատառումներով է արված, թեև ավտոպիլոտով Lexus RX450h ամենագնացների 6 տարվա փորձարկումների ընթացքում գրանցվել է ՃՏՊ ընդամենը 14 դեպք: Ըստ Google-ի ներկայացուցիչների, առանց վարորդի երթևեկող մեքենաները ոչ մի անգամ պատահարի պատճառ չեն դարձել, իսկ բոլոր միջադեպերը կապված են վարորդների անզգուշության հետ: Հիբրիդները մոտ 2,7 մլն կմ են անցել Կալիֆորնիայի ճանապարհներով: Google-ի համար պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաև շրջապատի մարդկանց արձագանքը: Առաջիկա տարիներին ինտերնետ հսկան մտադիր է թողարկել առանց վարորդի երթևեկող ավտոմեքենաների թեստավորման ևս մի քանի ծրագիր: Հնարավոր է, նույնիսկ ԱՄՆ-ից դուրս:

Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---