Ո՞ր սննդամթերքն է անվտանգ +40 ու ավելի շոգի դեպքում. Մասնագետների խորհուրդները

Ո՞ր սննդամթերքն է անվտանգ +40 ու ավելի շոգի դեպքում. Մասնագետների խորհուրդները

PanARMENIAN.Net - Արևադարձային տաք օդային հոսանքների պատճառով Հայաստանում հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը չափազանց բարձր ջերմաստիճան է՝ +40-ից ավելի: ԳՆ սննդամթերքի անվտանգության պետծառայությունը, հաշվի առնելով եղանակային պայմանները և ստացվող ահազանգերը, կոչ է անում սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության հետևյալ պարզ կանոնները՝ բարձր ջերմային պայմաններում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: Դրանք են.

- մրգերը, բանջարեղենը, հատապտուղներն օգտագործելուց առաջ լավ լվանալ խմելու հոսող ջրով:

- պահպանել սննդամթերքը ճիշտ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում. կրեմային արտադրանքի և կաթնամթերքի, մսամթերքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4 աստիճան, ձվի պահման համար՝ 0-ից +20 աստիճան (պիտանելիության ժամկետը 25 օր է): Ձուկը նույնպես համարվում է շուտ փչացող սննդամթերք, և այն պետք է պահել ու վաճառել սառնարանային պայմաններում՝ պաղեցրած ձկնամթերքը -2-ից՝ 0 աստիճանում՝ առավելագույնը 48 ժամ,

- ընտրել և օգտագործել թարմ, չփչացած և պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք,

- չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտային արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, ձմերուկ և այլն,

- հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, պահպանել անձնական հիգիենայի տարրական կանոնները,

- սննդային թունավորումներից խուսափելու նպատակով՝ խնջույքների և տոնակատարությունների ժամանակ խուսափել երկար ժամանակ սեղանին բարձր ջերմաստիճանի տակ գտնվող աղցաններ և նախուտեստներ ճաշակելուց,

- առանձնացնել հում սննդամթերքը եփվածից, մթերքը լավ եփել կամ տապակել՝ 70 աստիճանից ոչ պակաս ջերմաստիճանում,

- սննդամթերքը պահել փակ տարաներում,

- ճամփորդության ժամանակ արագ փչացող սննդամթերքը՝ կաթնամթերքը, մսամթերքը, կրեմային հրուշակեղենը վերցնել միայն սառնարան-պայուսակներով՝ պահպանելով դրանք զով պայմաններում:

Շոգի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա մեղմելու մեթոդների մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---