5  04.08.15 - Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի պատմության անհայտ դրվագներ՝ 600 լուսանկարում

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի պատմության անհայտ դրվագներ՝ 600 լուսանկարում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսն էր: Այս հատորը 2009-ին լույս տեսած հրատարակության լրամշակված և նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որտեղ ընդգրկված է հայկական սպորտի և մարմնակրթության պատմությանը վերաբերող մոտ 600 լուսանկար:

Գրքում առաջին անգամ ներկայացվում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքը և առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչև օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:

«Մենագրությունն անդրադառնում է Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաև հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության և ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը և Հայոց ցեղասպանության զոհ գնացած հայկական մարզիկներին», - ասել է Դեմոյանը:

Մինչև տարեվերջ գիրքը հրատարակվելու է նաև ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով:

Եվրոպական ազդեցությունն ու կրթական ավանդույթների ու սկզբունքների հետ ծանոթությունը նպաստել են սպորտային կյանքի աննախադեպ ակտիվացմանը: Մինչև 1915-ը Կոստանդնուպոլսից Վան, Տրապիզոնից Ադանա հայկական տասնյակ սպորտային ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ են ի հայտ եկել:

Օսմանյան կայսրության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկներ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, 1912-ին Ստոկհոլմում տեղի ունեցած հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրին Օսմանյան կայսրությունը: Բազմաթիվ հայկական թիմեր ու անհատ մարզիկներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում:

1911-1914-ին անցկացվեց չորս Հայկական օլիմպիական խաղ` հայկական բոլորսպորտային ակումբների մասնակցությամբ: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով:

Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկներ, որոնց թվում նաև «Մարմնամարզի» խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել: Հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեց գործել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---