Իսրայելում հայտնաբերվել են բիբլիական Գեթ քաղաքի դարպասները

Իսրայելում հայտնաբերվել են բիբլիական Գեթ քաղաքի դարպասները

PanARMENIAN.Net - Գողիաթի հայրենի բիբլիական Գեթ քաղաքի դարպասներն ու ամրություններն են հայտնաբերվել կենտրոնական Իսրայելում` ազգային Թել Ցաֆիտ պարկում հնագիտական պեղումների ժամանակ: Բացահայտման հեղինակներն են Բար Իլանի անվան համալսարանի հնագետները:

Պարսպապատի և դարպասների հատվածներից բացի գիտնականները հարևանությամբ հայտնաբերել են մի քանի շենք, այդ թվում տաճար և ձուլարան: Ըստ պեղումների ղեկավարի, հայտնաբերված դարպասները խոշորագույններից են Իսրայելում: Դա, հավանաբար, քաղաքի կարգավիճակի և բարգավաճման վկայությունն է: Հայտնի է, որ մ.թ.ա X-IX այն եղել է տարածաշրջանի ամենամեծ բնակավայրը:

Պեղումներն այս տարածաշրջանում ընթանում են ընդհանուր առմամբ արդեն շուրջ 20 տարի: Ավելի վաղ այստեղ հայտնաբերվել են բազում տաճարներ ու կենցաղի իրեր, ինչպես նաև հնագետներին հայտնի փղշտերեն ամենահին գրություններից մեկը:

Գեթը հիշատակվում է Աստվածաշնչում որպես փղշտացի հերոս Գողիաթի հայրենի քաղաք: 830 թ. քաղաքը ավիրեց սիրիացի արքա Ազաիլը: Պեղումների ժամանակ հայտնաբերված պաշարման զենքերի հատվածներն ամենահներից են աշխարհում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---