Airbus-ը կստեղծի ամենաարագ գերձայնային ուղևորատար ինքնաթիռը

Airbus-ը կստեղծի ամենաարագ գերձայնային ուղևորատար ինքնաթիռը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պատենտների և ապրանքային նշանների բյուրոն հավանություն է տվել աէրոտիեզերական Airbus հսկայի նոր հիպերձայնային ուղևորատար օդանավի պատենտին: Ինքնաթիռը կարող է թռչել ձայնի արագությունը 4,5 անգամ գերազանցող արագությամբ: Ընկերության ինժեներները նշում են, որ ինքնաթիռի անհավանական արագությունը թույլ կտա Լոնդոնից Նյու Յորք հասնել ընդամենը 1 ժամում: Մինչ այդ այս երթուղում բացարձակ ռեկորդ էր 3,5 ժամը` այդպիսի նիշի հաջողվեց հասնել այժմ դուրս գրված Mach 2 Concorde-ում:

Նոր Airbus-ի համար այդպիսի արագություն կապահովեն 3 տեսակի տարբեր շարժիչները: Դրանք պետք է աշխատեն հաջորդականության սկզբունքով. որոշակի արագության հասնելիս կգործարկվի անհրաժեշտ շարժիչը: Ավելին, շարժիչները աէրոդինամիկայի նկատառումներից ելնելով դուրս կմղվեն կորպուսից աշխատանքի ժամանակ, իսկ հետո նորից ներս կքաշվեն:

Airbus-ի փորձագետներն ասում են, որ նոր հիպերձայնային ինքնաթիռը ոչ մի «ձայնային հարված» և «աղմկային խոտան» չի առաջացնի ձայնային պատնեշն անցնելիս, ինչով ժամանակին չէր կարող պարծենալ Concorde-ը: Մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ինքնաթիռը օդ կբարձրանա ուղղահայաց, ինչպես տիեզերական «Շաթլը»:

Ըստ ինժեներների մտահղացման, հիպերձայնային Airbus-ը կարող է օգտագործվել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև ռազմական ավիացիայում: Օրինակ, այն կարող է գործարկվել փոքրաթիվ մարտական ստորաբաժանումների գրեթե վայրկյանական տեղափոխման ու հետախուզության նպատակով:

Airbus S.A.S-ն աշխարհի ամենամեծ ավիաշինական ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 1960-ականներին մի քանի եվրոպական ավիաարտադրողների ձուլման հետևանքով: Արտադրում է ուղևորատար, բեռնատար և ռազմատրանսպորտային ինքնաթիռներ Airbus ապրանքանիշով: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայի Բլանիակ քաղաքում: 2001-ին այն ըստ Ֆրանսիայի օրենսդրության վերածվեց բաժնետիրական ընկերության կամ «S.A.S.» (ֆր. Société par Actions Simplifiée պարզեցված բաժնետիրական ընկերություն):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---