Ոսկերչական տունը iPhone 6 Plus է ստեղծել մաքուր ոսկուց

Ոսկերչական տունը iPhone 6 Plus է ստեղծել մաքուր ոսկուց

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում գործող Gold Adore ոսկերչական տունը ներկայացրել է iPhone 6 Plus սմարթֆոնը, որը ոսկերիչները պատրաստել եմ մաքուր ոսկուց և զարդարել են ադամանդներով: Etsy առևտրային ինտերնետ հարթակը սարքի միակ նմուշն առաջարկում է 19,5 հազար դոլարով:

Վաճառքում հայտնված iPhone 6 Plus-ը պատրաստված է 117 գ դեղին և սպիտակ ոսկուց և զարդարված է 2,65-կարատանի երեք տեսակի ադամանդներով: Apple ընկերության արտադրանքն առաջին անգամը չէ, որ գրավում է ոսկերիչների ուշադրությունը: Ավելի վաղ ռուս-իտալական Caviar ընկերությունը, որը մասնագիտացած է սմարթֆոնների դիզայներական ձևավորման վրա, թողարկեց iPhone 6 Անդրեյ Ռուբլյովի «Երրորդություն» սրբապատկերով:

Վերջին 3 ամսում Apple-ը վաստակել է 49,6 մլրդ դոլար, որից 10,7 մլրդ-ն` ընկերության զուտ շահույթն է: iPhone վաճառքն աճել է 35 % նախորդ տարվա համեմատ: Սմարթֆոն է գնել 47,5 մլն մարդ: iPad-ի դեպքում ցուցանիշներն ավելի համեստ են` իրացվել է 10,9 մլն հատ, ինչը 13,3 մլն պակաս է, քան նախորդ տարվա նույն հատվածում: Mac համակարգիչների վաճառքն աճել է 4մ4 միլիոնից հասնելով 4,8 մլն: Ընկերության ծառայությունները, ինչպիսիք են iTunes ու App Store-ը,5 մլրդ դոլարի եկամուտ են բերել ընկերությանը: Միաժամանակ ընկերության շահույթն իր համար կարևոր չինական շուկայում աճել է 112 %, իսկ համաշխարհային վաճառքն ավելացել է 33%-ով:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---