Facebook-ը փորձարկում է սոցցանցում ներկառուցված լոկալ խանութը

Facebook-ը փորձարկում է սոցցանցում ներկառուցված լոկալ խանութը

PanARMENIAN.Net - Սիդնեյում և Օքլենդում սկսվել է Facebook սոցցանցում ներկառուցված լոկալ խանութի փորձարկումը: Խանութով էջը կոչվում է Buy & Sell ` «գնել և վաճառել»: Այն դեռևս անհասանելի է Հայաստանում:

Էջում կա մի քանի անվանակարգ, օրինակ` «Հագուստ», «Գեղեցկություն և առողջություն», «Երեխաների համար» և այլն: Օգտատերերն այդ էջերում, ինչպես նաև, հավանաբար, արտադրողները, ավելացնում են իրենց ապրանքները: Նրանց ցուցակն ամեն մի անվանակարգում արտահայտվում է Pinterest-ի ոճով. քարտերով և 3 սյունյակով: Յուրաքանչյուր քարտում նշված է գինն ու բնակավայրը: Ապրանքները կարելի է «հավանել», մեկնաբանել, և, հավանաբար, հրապարակել սեփական էջում:

Անցած տարվա ամռանը սոցցանցը սկսեց ԱՄՆ-ում փորձարկել «գնել» կոճակը օգտատերի ժապավենում: Ընկերությունները տեղադրում էին իրենց ապրանքը` նշելով գինն ու «գնել» կոճակը: Facebook-ը չի բացառում, որ միջնորդավճար կարող է գանձել գործողության համար: Դեռևս նման հաղորդագրություն չի եղել: Նմանատիպ կոճակներ են փորձարկվում նաև Twitter, Instagram և Pinterest-ում:

Վերջերս Facebook-ում սկսել են փորձարկել օգտատերերի մի մասի մոտ հղումները, որոնք նկարագրում են նրանց հմտություններն ու անձնական որակները: Ընդ որում օգտատերի պրոֆիլը թարմացվում է մասնագիտական LinkedIn սոցցանցի ոճով: Թարմացված տարբերակում օգտատերերը կարող են ցանկում ավելացնել ցանկացած հմտություն, օրինակ, պրոֆեսիոնալ, հատկություն, այդ թվում անձնական, կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են իրենց: Օգտատերերի ընկերները ևս կարող են առաջարկել նրան հմտություններ, հատկություններ, արտահայտություններ: Ում արվում է նման առաջարկ, կարող է հաստատել այն կամ մերժել: Եթե նա համաձայնվում է, ապա թեգը կտեսնեն սոցցանցի բոլոր օգտատերերը, կամ միայն ընկերները: Դրանից հետո նրանք կարող են «հավանել» առանձին թեգեր որպես համաձայնության նշան:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---