Android օպերացիոն համակարգում լուրջ թերություն է հայտնաբերվել

Android օպերացիոն համակարգում լուրջ թերություն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մասնագետները լուրջ թերություն են հայտնաբերել Android բջջային օպերացիոն համակարգում: Վերլուծությունը կատարել են աշխարհի խոշորագույն Check Point վենդորի համացանցային անվտանգության փորձագետներն ու ներկայացրել են Black Hat USA 2015 կոնֆերանսի նստաշրջաններից մեկում:

Black Hat Conference-ը համակարգչային անվտանգությանը նվիրված խորհրդաժողով է, որը միավորում է բազում մարդկանց, որոնք հետաքրքրվում են տեղեկատվական անվտանգության հարցերով: Միջոցառումն այցելում են ինչպես դաշնային գործակալությունների ու կորպորացիաների ներկայացուցիչներ, այնպես էլ հաքերներ: Այն մշտապես անցնում է Լաս Վեգասում, Ամստերդամում կամ Տոկիոյում:

Հայտնաբերված Certifi-gate խոցելիությունը սպառնալիքի տակ է դնում LG, Samsung, HTC և ZTE սմարթֆոններն ու պլանշետները: Այն թույլ է տալիս հավելվածներին ապօրինաբար մատչելիության արտոնյալ իրավունքներ ստանալ, որոնք սովորաբար ունենում են հեռահար աջակցության հավելվածները, որոնք նախապես տեղադրվում են սարքում արտադրողի կամ օգտատերի կողմից: Չարագործները կարող են կիրառել Certifi-gate-ը սարքին անսահմանափակ մատչելիություն ստանալու համար և առևանգել անհատական տվյալները, ինչպես նաև հետևել գաջեթների գտնվելու վայրին, բարձրախոսներ միացնել անձնական բնույթի խոսակցություններ ձայնագրելու համար և շատ այլ բաներ:

Android-ը մատչելիության արտոնյալ իրավունքներ տվող հավաստագրերը չեղյալ համարելու միջոց չի առաջարկում: Առանց անհրաժեշտ պատչերի կամ այլ գործիքների սարքերը խոցելի են օգտագործման հենց սկզբից: Check Point ընկերությունն իրազեկել է Certifi-gate-ի հայտնաբերման մասին բոլոր շահագրգիռ մատակարարներին, որոնք ձեռնամուխ են եղել պատչերի արտադրմանը: Խոցելիությունը վերացվում է միայն ծրագրային ապահովման թարմացման դեպքում, իսկ դա շատ ժամանակ է պահանջում:

Check Point Software Technologies Ltd.-ն ընկերություն է, որն աշխատում է ՏՏ անվտանգության ոլորտում: Մշակում է ծրագրային ու ապարատային համակարգեր, ներառյալ միջցանցային էկրաններ ու վիրտուալ մասնավոր ցանցերի կազմակերպման միջոցներ: Հիմնվել է 1993 թ. Իսրայելում: Այժմ ունի մոտ 2 200 աշխատակից ամբողջ աշխարհում, ավելի քան 100 000 օգտատեր: Fortune 100 ցանկի բոլոր ընկերությունները և Fortune 500-ի 98 %-ն օգտագործում է CheckPoint-ի արտադրանքը:

Ընկերության կենտրոնները գտնվում են Իսրայելում, Կալիֆորնիայում, Շվեդիայում և Բելառուսում: Գրասենյակներ ունի նաև ԱՄՆ այլ քաղաքներում և Կանադայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---