«Սրբացյալ ընտանիքներ». Քանդակագործության 2-րդ միջազգային սիմպոզիումը՝ Գյումրիում

«Սրբացյալ ընտանիքներ». Քանդակագործության 2-րդ միջազգային սիմպոզիումը՝ Գյումրիում

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ` օգոստոսի 11-ին, Գյումրիի Ավետիք Իսահակյանի անվան պուրակում բացվել է «Սրբացյալ ընտանիքներ» խորագրով քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Իտալիայից, Ֆրանսիայից 10 քանդակագործ նոր մոտեցմամբ, 3 շաբաթվա ընթացքում համադրել են տեղական տուֆն ու մետաղը: Սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները հեղինակները կնվիրեն Գյումրիին: Վերջում այդ աշխատանքներով կձևավորվի հերթական պուրակը:

2013-ին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Մշակութային էքսպերիմենտալ կենտրոնը Գյումրիում իրականացրեց Քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումը, որի ընթացքում ստեղծված 9 քանդակով Գյումրու Հաղթանակի զբոսայգու մի հատվածում ձևավորվեց պարկային քանդակագործական աշխատանքների պուրակ:

2-րդ Սիմպոզիումի կազմակերպիչներն էին Գյումրիի «ՄԷԿ մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կրթամշակութային վերլուծությունների և զարգացման հասարակական կազմակերպությունը և Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---