60 մարդ է զոհվել Բաղդադում պայթյունի հետևանքով13 օգոստոսի 2015 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Իրաքում առնվազն 60 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավորվել է ահաբեկչական գործողության արդյունքում: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը բժիշկների և ոստիկանության վրա հղումով: Ահաբեկիչների թիրախը Բաղդադի Սադր Սիթի շրջանն էր, որտեղ առավելապես շիաներ են ապրում: Մարդաշատ շուկայում պայթել է պայթուցիկով լցոնված սառնարան բեռնատարը, հայտնում է Լենտա.ռու-ն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն: Ինչպես հայտնեց ՌԻԱ Նովոստի գործակալությունը, գրոհայինների թիրախը իրաքցի զինծառայողներն էին և «Իսլամական պետության» դեմ պայքարող կամավորականները: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջարկում է լայն կոալիցիա ստեղծել, որին կմասնակցեն Սիրիայի և Իրաքի բանակների, տարածաշրջանի մյուս երկրների զինծառայողներն ու քրդերը: Հուլիսի 22-ին Բաղդադի 2 շուկաների տարածքում երկու ռումբերի պայթյունից 26 մարդ զոհվեց: Հուլիսի 17-ին իրաքյան Բանի Սաադում մահապարտ ահաբեկիչը պայթեցրեց 3 տոննա պայթուցիկով լցոնված ավտոմեքենան: Պայթյունը տեղի ունեցավ մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտին: Զոհվեց 100 մարդ: Պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: «Իսլամական պետությունը» վերահսկում է Իրաքի տարածքի 1/3-ը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |