Air Armenia-ն ապահովագրվեց սնանկացումից. Ընկերության բալանս $68 մլն արժեթուղթ է մուտք արվել

Air Armenia-ն ապահովագրվեց սնանկացումից. Ընկերության բալանս $68 մլն արժեթուղթ է մուտք արվել

PanARMENIAN.Net - East Prospect Fund-ը և «Էյր Արմենիա» ՓԲԸ (Air Armenia) հայտնում են, որ օգոստոսի 12-ին իրականացվել է $68.600.000 ընդհանուր արժեքով արժեթղթերի մուտքը «Էյր Արմենիա» ՓԲԸ բալանս: Կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը և կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության և նպատակի:

«Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը և մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից և ֆինանսական այլ և այլ ռիսկային իրավիճակներից,-ասվում է ընկերությունների մամուլի հաղորդագրության մեջ:

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին իրականացված գործարքի համաձայն East Prospect Fundհիմնադրամը հանդիսանում է հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերության 49 տոկոս մասնաբաժնի սեփականատերը:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2013-ի հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր տրամադրեց Air Armenia ընկերությանը մեկ տարով դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով և Սամարա թռիչքների համար:

2014-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Air Armenia-ն իր վարձակալած երկու A320-200s աերոբուսները (EK-32039 (cn 1439) և EK-32050 (cn 1450) սեպտեմբերի վերջին վերադարձրել է վարձատուին, իսկ Ռուսաստաի աերոնավիգացիոն ընկերությունը մոտ 1.1 մլն դոլար պարտքի պատճառով հրաժարվել էր սպասարկել ընկերության ինքնաթիռները: Շրջանառվում էին ընկերության սնանկացման ու հսկայական պարտքերի մասին լուրերը: Ընկերության ներկայացուցիչը հայտարարում էր, որ դրանք չափազանցված են. ընկերության պարտքերը ընթացիկ են, իսկ իրենց տնօրինած շրջանառու միջոցները լիովին բավարար պարտավորությունները ժամանակին հոգալու համար.

2013-ի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դրա հաստատմամբ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել մեր երկրում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին:

2013-ին Հայաստանի կառավարությունը ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարություն հաստատեց այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշեց ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն 3 հայկական ավիաընկերության գործունեություն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---