Օգոստոսի 15-ին ու 16-ին՝ +40-41 աստիճան. Վերջին 170 տարվա ամենատևական շոգերն են

Օգոստոսի 15-ին ու 16-ին՝ +40-41 աստիճան. Վերջին 170 տարվա ամենատևական շոգերն են

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջիկա 5 օրերին լուրջ կլիմայական փոփոխություններ չեն սպասվում: Ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 15-ը և 16-ը, երբ օդի ջերմաստիճանը կտատանվի +40-41 աստիճանի սահմանում: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողներին ասել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանի խոսքով՝ եթե +40-41 աստիճանի տաքությունը նախորդ շրջանում տևել է 1-2 ժամ, ապա այս օրերին կտևի ավելի քան 3 ժամ: Ինչ վերաբերում է գիշերային ժամերին, ապա սպասվում է գիշերային ջերմաստիճանի բարձրացում:Եթե նախորդ 2 օրերին Երևանում գիշերային ջերմաստիճանը տատանվել է +22-23 աստիճանի սահմաններում, ապա օգոստոսի +15-16-ին օդի ջերմաստիճանը գիշերը +27-28 աստիճանից չի նվազի:

Սուրենյանը նաև տեղեկացրել է, որ տևականության առումով այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են. օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարվա ընթացքում նման տևական շոգեր չեն եղել: Օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 6-ից 7 աստիճանով:

«Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է երեք խոշոր ջերմային ալիք: Առաջինը եղել է հուլիսի 1-ից 10-ը, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում բարձրացել է մինչև +39-40 աստիճան, իսկ առանձին օրերին Երևանում գրանցվել է +41 աստիճան տաքություն», - հիշեցրել է Սուրենյանը, մեջբերում է Tert.am-ը:

Այնուհետև, ըստ նրա, այդ ալիքը ընդհատվել է, սակայն հուլիսի 25-ից սկսվել է երկրորդ ջերմային ալիքը, որը տևել է մինչև օգոստոսի 6-ը: Արդյունքում, օդի ջերմաստիճանը բարձրացել է մինրև +39-40 աստիճան, առանձին հատվածներում գրանցվել է +41 աստիճան, իսկ Մեղրիում ջերմաստիճանը հասել է մինչև +42 աստիճան: Երկու ալիքներն էլ ներթափանցել են Սաուդիան Արաբիայի տարածքից:

«Օգոստոսի 10-ից սկսվել է երրորդ ջերմային ալիքը, որը հանրապետություն է ներթափանցել Իրաքի տարածքից: Այսպիսով, օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +40 աստիճան: Օգոստոսի 13-ին Երևանում (Արաբկիր կայանում) գրանցվել է +40,6 աստիճան տաքություն, իսկ Էրեբունի օդերևութաբանական կայանում՝ +40,8 աստիճան», - ասել է օդերևութաբանը:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետծառայությունը, հաշվի առնելով եղանակային պայմանները և ստացվող ահազանգերը, կոչ է անում սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության պարզ կանոնները՝ բարձր ջերմային պայմաններում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Շոգի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա մեղմելու մեթոդների մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---