2015-ի երկրորդ եռամսյակում վաճառվել է 302.1 մլն սմարթֆոն

2015-ի երկրորդ եռամսյակում վաճառվել է 302.1 մլն սմարթֆոն

PanARMENIAN.Net - Աշխարհում մոտ 302.1 մլն սմարթֆոն է իրացվել 2015-ի երկրորդ եռամսյակում, ինչը 5 %-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այդ է վկայում GfK վերլուծական ընկերության զեկույցը սմարթֆոնների շուկայի վերաբերյալ: Ընդ որում, ընկերությունը հետևում է փաստացի վաճառքներին, ոչ թե առաքումների մասին տվյալներին:

Զեկույցը թույլ է տալիս նախանշել շուկայում ի հայտ եկող միտումները: Օրինակ, Հնդկաստանում չինական ապրանքանիշերի հայտնվելուց հետո սմարթֆոնների պահանջարկը երկրում աճեց 40%-ով տարեկան կտրվածքով:

Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող աշխարհում մեծությամբ երրորդ արտադրող` չինական Xiaomi-ն հայտարարել է, որ սմարթֆոնների արտադրություն է սկսում Հնդկաստանում: Ըստ ընկերության ղեկավարության, այս քայլը թույլ կտա կրճատել ծախսերն ու ամրացնել դիրքերը արագ զարգացող շուկայում, ինչը համահունչ է ընկերության բիզնեսի գլոբալ ընդլայնման պլաններին: Հնդկաստանը պոտենցիալ հսկայական շուկա է: Գրեթե մեկ տարում երկիրը մեծությամբ սպառման երկրորդ շուկան դարձավ Xiaomi-ի արտադրանքի համար Չինաստանից հետո: Այդ շուկա դուրս գալուց հետո ընկերությունն այնտեղ վաճառել է 3 մլն սմարթֆոն ու պլանշետ: Xiaomi-ի սմարթֆոնները հավաքվում են թայվանական Foxconn պայմանագրային արտադրողի գործող ֆաբրիկայում, որն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է 5 մլրդ դոլար ներդրնել Հնդկաստանում գործող գործարաններում և գիտահետազոտական լաբորատորիաներում:

Աշխարհում սմարթֆոնների տարածման աճի միտումը կապում են 4G LTE ցանցում աշխատելու հետ: Մեկ տարում նման սարքերի բաժինը շուկայում աճել է ավելի քան 2 անգամ` հասնելով մոտ 58%-ի: Չինաստանում նկատվում է $500 և ավելի թանկ գնով սարքերի վաճառքի աճ, սակայն համախառն ծավալը կրճատվել է 10%-ով: Արևելյան Եվրոպայի բնակիչները գնալով նախապատվությունը տալիս են բյուջետային մոդելներին: GfK վերլուծաբանների կանխատեսումներով, 2015-ին ընդհանուր առմամբ կվաճառվի 1,3 մլրդ սմարթֆոն, իսկ դրամական արտահայտմամբ շուկան կաճի 5%-ով` հասնելով $400,4 մլրդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---