ԶԼՄ-ներ. Օզբիլիսին առաջարկում են թուրքական ակումբ տեղափոխվել

ԶԼՄ-ներ. Օզբիլիսին առաջարկում են թուրքական ակումբ տեղափոխվել

PanARMENIAN.Net - Ռուսական «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը կարող է տեղափոխվել թուրքական «Բուրասպոր» €3,5 մլն-ով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը թուրքական bursahakimiyet.com պորտալի վրա հղումով:

Թուրքական ակումբի ղեկավարությունը տրանսֆերի պաշտոնական առաջարկ է արել «Սպարտակի» 25-ամյա ֆուտբոլիստին: Ասվում է, որ նրան պայմանագիր է առաջարկվել մինչև 2018 թ.:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ «Սպարտակը» մի քանի առաջարկ ունի Օզբիլիսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, և որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Սպարտակից» ընթացիկ «տրանսֆերային պատուհանի» ժամանակ:

Օզբիլիսը տեղափոխվեց «Սպարտակ» 2013-ին Կրասնոդարի «Կուբանից»: Ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 28 խաղ`դառնալով 3 գոլի հեղինակ:

Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---