«Լիվերպուլը» պատրաստ է գնել Մխիթարյանին €21.5 մլն-ով

«Լիվերպուլը» պատրաստ է գնել Մխիթարյանին €21.5 մլն-ով

PanARMENIAN.Net - Անգլիական «Լիվերպուլը» կրկին հետաքրքրվել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:

Լիվերպուլցիները պատրաստ են €21.5 մլն առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստի համար, Sport Mediaset-ին հղումով գրում է Tert.am-ը:

2015-ի փետրվարին բրիտանական thisisanfield.com-ն անդրադարձել է Մխիթարյանի` հնարավոր տրանսֆերին Դորտմունդի «Բորուսիա»-ից անգլիական «Լիվերպուլ»:

Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է հանդիպել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն:

2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---