ՀԾԿՀ. «Օրանժ Արմենիա»-ն օտարվել է Ucom-ին

ՀԾԿՀ. «Օրանժ Արմենիա»-ն օտարվել է Ucom-ին

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 20-ի նիստին համաձայնություն է տվել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ Ucom սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելուն:

ՀԾԿՀ դիմել է «Օրանժ Արմենիան»՝ խնդրելով իր բաժնետոմսերը օտարել «Յուքոմին»:

«Օտարումը պայմանավորված է «Օրանժ» խմբի ռազմավարությամբ, որի համաձայն` պարբերաբար վերանայվում են ընկերության ակտիվները, գնահատվում են աճի հնարավորությունները: Ներկայումս ընկերությունը չունի անհրաժեշտ է ծավալ ու ռեսուրս, որ աշխատի ռազմավարական ուղղությանը համապատասխան պահանջվող ներդրումներ իրականացնելու համար», - ասել է նախագիծը զեկուցող, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ որոշումը համաձայնեցված է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության հետ:

Որոշումն ընդունվել է ՀԾԿՀ-ի բոլոր անդամների համաձայնությամբ, գրում է Tert.am-ը:

Հուլիսից «Օրանժ» և Ucom ընկերությունները սկսել են բանակցել վերջինիս կողմից «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ Ucom-ը 2013-ին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016-ից պլանավորում է ծառայություններ մատուցել LTE սերնդի կապուղիներով: «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը նշել է, որ ընկերությունը շարունակելու է իր ծառայությունները մատուցել, պահպանելու է իր ենթակառուցվածքը, սպասարկելու է իր 650.000 բաժանորդին:

«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների գործարքը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: Արդյունքում՝ բաժանորնդներին կմատուցվեն կոնվերգենտ ծառայություններ:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009-ին և անցած 6 տարվա ընթացքում ոլորտում իր հաջողությունների հասել:

Ucom-ը Հայաստանում 2009-ից ի վեր շկառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել 3 ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015-ի հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100.000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Գործակցելով համաշխարհային ընկերությունների հետ` Ucom-ը կարողացել է իր դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---