7 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.2%-ով

7 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.2%-ով

PanARMENIAN.Net - 2015-ի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.2%-ով գերազանցել է 2014-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ ցուցանիշը օգոստոսի 20-ին հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2015-ի հուլիսին հունիսի համեմատ նույն ցուցանիշը աճել է 9.2%-ով, իսկ 2014-ի նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝ 4%-ով:

Հայաստանում 2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.9%:

Նախորդ տարվա առաջին 7 ամսվա համեմատ 2015-ի հունվար-հուլիսին աճել են նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 14.8%-ով, շինարարության ծավալը՝ 0.4%-ով, ծառայությունների ծավալը՝ 2.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.9%-ով:

Աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 9.9%-ով, ընդ որում, պետական հաստատություններում 12.6%-ով, իսկ ոչ պետականում՝ 7%–ով:

2014-ի առաջին 7 ամսվա համեմատ նվազել է միայն արտաքին առևտրաշրջանառությունը՝ 24%-ով, որից արտահանումը՝ 4.4%-ով, իսկ ներմուծումը՝ 30.7%-ով:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հունիս ամիսներին կազմել է 4.2 %:Առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 20.6 %-ով, որում արտահանումը նվազել է 1.3 %-ով, իսկ ներմուծումը՝ 27.2 %-ով: Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները ավելացել են մոտ 2 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ մոտ 60 մլրդ դրամով, արդյունքում՝ պետբյուջեի պակասուրդը կազմել է 45 մլրդ դրամ, որը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրեներից:

Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---