Շարմազանով. Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու

Շարմազանով. Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու

PanARMENIAN.Net - Մարզահամերգային համալիրում կազինո լինել չի կարող լինել և չի լինելու: Այս մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մարզահամերգային համալիրի ճարտարապետական տեսքը խաթարող որևէ գործընթաց չի իրականացվելու: Պաշտոնապես, որպես Էդուարդ Շարմազանով, պնդում եմ, որ համալիրում կազինո լինել չի կարող և չի լինելու», - ասել է ԱԺ փոխնախագահը:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Շարմազանովի խոսքով՝ համալիրի վաճառքի գործընթացը բավականին լուրջ, խոստումնալից, դրական գործարք է:

«Մարզահամերգային համալիրը յուրաքանչյուրիս համար թանկ է, կարևորագույն կառույց է: Դրանով եմ պայմանավորում մեր քաղաքացիների, փորձագետների որոշ մտահոգությունները: Միաժամանակ գտնում եմ, որ այս հարցի շուրջ կա տեղեկատվության պակաս, ինչն էլ հանգեցնում է որոշակի շահարկումների», - նկատել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ $100 մլն-ի ներդրումները նոր կյանք կհաղորդեն համալիրին, զարգացման հնարավորություն կընձեռեն կառույցին:

ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին, գրանցման հասցեն էլ՝ բնակարանի հասցե է: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---