Հենրիխ Մխիթարյանն՝ ԱՊՀ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից 2-րդը

Հենրիխ Մխիթարյանն՝ ԱՊՀ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից 2-րդը

PanARMENIAN.Net - Sports.ru-ն ներկայացրել է ԱՊՀ-ի 11 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների իր վարկանիշային աղյուսակը, որում Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 2-րդ տեղը:

Իր տրանսֆերային արժեքով նա զիջում է միայն ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին, որի անցումը «Միլանից» «Չելսի» 2006-ին արժեցել էր € 46 մլն: Մխիթարյանի անցումը 2013-ին «Շախտյորից» «Բորուսիա» երկրորդ ցուցանիշն է ԱՊՀ-ի ֆուտբոլիստների տրանսֆերային պատմության մեջ: Գերմանական ակումբ հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազզմել էր €27,5 մլն՝ դառնալով հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր:

Ի դեպ, այս ցուցանիշով Մխիթարյանը «Բորուսիայի» ամենաթանկ ֆուտբոլիստն է և աղբյուրի գնահատմամբ՝ լրիվ արդարանցում է իրեն, գրում է Tert.am-ը:

Օգոստոսի 19-ին հայտնի է դարձել, որ անգլիական «Լիվերպուլը» կրկին հետաքրքրվել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: 2015-ի փետրվարին բրիտանական thisisanfield.com-ն անդրադարձել է Մխիթարյանի` հնարավոր տրանսֆերին Դորտմունդի «Բորուսիա»-ից անգլիական «Լիվերպուլ»:

Լիվերպուլցիները պատրաստ են €21.5 մլն առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստի համար:

Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է հանդիպել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։

Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում, նորվեգական ՕԴԴ-ի հետ խաղի ընթացքում «Բորուսիան» զիջել է 0:3 հաշվով, սակայն վերջնահաշվարկում հաղթել է 4:3 հաշվով, ընդ որում՝ հաղթական գոլը խփել է Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---