Samsung-ն անվճար սմարթֆոններ կբաժանի Apple սարքերի օգտատերերին

Samsung-ն անվճար սմարթֆոններ կբաժանի Apple սարքերի օգտատերերին

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ անվճար նոր սմարթֆոններ կբաժանի մեծաքանակ սպառողների, առաջին հերթին` Appl-ի գաջեթներից օգտվողներին: Անշուշտ, խոսքը թեստային շրջանի մասին է. օգտատերերը կկարողանան 30 օրվա ընթացքում փորձարկել Galaxy S6 Edge+ և Galaxy Note 5-ը:

Samsung-ը, որը բոլորից շատ է սմարթֆոններ ծախում, կորցրել է շուկայի 4,3 տոկոսը և կրճատել է սմարթֆոնների վաճառքն ամբողջ աշխարհում 5,3 տոկոսով: Այդ են վկայում սմարթֆոնների համաշխարհային շուկայի մասին տվյալները 2014-ի երկրորդ եռամսյակում և 2015-ին, որոնք հրապարակել է Gartner վերլուծական ընկերությունը: Samsung-ի գլխավոր մրցակիցն ամերիկյան Apple-ն է, որը բարելավել է այդ երկու ցուցանիշը` 36 տոկոսով ավելի է սմարթֆոն վաճառել, քան նախորդ տարի, և ավելացրել է մասնաբաժինը շուկայում 2,4 տոկոսով:

Մարքեթինգային ակցիայի համար առիթ հանդիսացավ բրենդերի մեծ մասի սմարթֆոնների վաճառքի նվազումը և հաճախորդների արտահոսքը հօգուտ Apple-ի բջջային տեխնիկայի: Samsung-ը ներկայացրել է նորույթներն օգոստոսի 14-ին: Օգոստոսի 21-ին սմարթֆոնները վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում և Կանադայում:

Նոր սմարթֆոնների փորձարկմանը կարելի է բաժանորդագրվել Samsung-ի կայքում: Սակայն, հավանաբար, ծրագիրն ակտիվ է միայն ԱՄՆ տարածքում: Եվ անվճար լինելն էլ պայմանական է. օգտատերն այնուամենայնիվ պարտավոր է վճարել փորձարկման համար 1 դոլար: Գործարքի պայմաններով նախատեսվում է նաև, որ օգտատերը պետք է վճարի հնարավոր վնասի դեպքում` գաջեթի կորպուսին առաջացած խազերից մինչև դինամիկի կամ կամերայի անսարքություն:

Բջջային տեխնիկա արտադրողներն, այդ թվում Apple-ը, արդեն օգտագործել են սմարթֆոնների փորձարկման գաղափարը: Օրինակ, T-Mobile ծրագիրը թույլ է տալիս 1 շաբաթ անվճար օգտվել iPhone 5S-ից: Ծրագրի կազմակերպիչները պարզաբանում են, որ իրենց նպատակը սմարթֆոնների վաճառքն ավելացնել չէր, այլ ընդհանուր առմամբ օգտատերերին դեպի Apple-ի գաջեթներ կողմնորոշելը:

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---