Սոչիում Հայաստանից ներմուծված 200 կգ թառափ են այրել. Ընկերությունը հավաստագիր չուներ

Սոչիում Հայաստանից ներմուծված 200 կգ թառափ են այրել. Ընկերությունը հավաստագիր չուներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» Սոչիի օդանավակայանում հայտնաբերել է «Իշխան Արարատ» ՍՊԸ-ի Հայաստանից ներմուծված 200 կգ թառափը և այրել է:

ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ու ՌԴ պետական սահմանին սահմանային-անասնաբուժական հսկողության բաժնի Կրասնոդարի մարզի տրանսպորտային վարչության պետի տեղակալ Վիկտորիա Կակոսյանը հայտնել է, որ պատճառն այն է, որ հայկական ընկերությունը չի ունեցել արտադրանքի ներմուծման համար անհրաժեշտ հավաստագիր և ընդգրկված չի եղել «Ռոսսելխոզնադզորի» ձեռնարկությունների ցանկում:

Նա պարզաբանել է, որ մատակարար ընկերության ներկայացուցիչն ինքն է դիմել արտադրանքը ոչնչացնելու մասին խնդրանքով: Իսկ որպես ոչնչացման միջոց ընտրվել է հրկիզումը, քանի որ ուտիլիզացիայի միակ ձեռնարկությունը հեռու է Սոչիից և աննպատակահարմար էր ձուկը տանել այնտեղ, հայտնում է RUSARMINFO-ն:

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կարող է ՌԴ առաքել այն ձեռնարկությունների անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքը, որոնք ներառված են «Ռոսսելխոզնադզորի» ցանկում: Ընկերությունները կարող են ընդգրկվել ցուցակում` համապատասխան դիմում ներկայացնելով էկոնոմիկայի նախարարությանը:

2014-ին Հայաստանն, ըստ պաշտոնական տվյալների արտահանել է մոտ 2 հազար տոննա ձուկ:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ձկնորսության և ձկնաբուծության ծավալները Հայաստանում 2014-ին կազմել են 28,65 մլրդ դրամ, ինչն ավելի է 2013-ի ցուցանիշից 24,6 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---