The Independent. «Բորուսիան» համաձայն է Մխիթարյանին վաճառել «Լիվերպուլին»՝ $23,5 մլն-ով

The Independent. «Բորուսիան» համաձայն է Մխիթարյանին վաճառել «Լիվերպուլին»՝ $23,5 մլն-ով

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է 15 մլն ֆունտի` $23,5 մլն-ի առաջարկը՝ գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:

«Լիվերպուլի» անունը երկար ժամանակ է, ինչ կապում են Մխիթարյանին ձեռք բերելու մասին լուրերի հետ:

Մխիթարյանի գործակալը դեռ փետրվարին հայտնել էր, թե ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Բորուսիայից» սեզոնի վերջին, The Independent-ին հղումով գրում է Tert.am-ը:

26-ամյա Մխիթարյանով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրինի ակումբը պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն:

2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն:

Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում, նորվեգական ՕԴԴ-ի հետ խաղի ընթացքում «Բորուսիան» զիջել է 0:3 հաշվով, սակայն վերջնահաշվարկում հաղթել է 4:3 հաշվով, ընդ որում՝ հաղթական գոլը խփել է Մխիթարյանը:

Օգոստոսի 21-ին Sports.ru-ն ներկայացրել է ԱՊՀ-ի 11 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների իր վարկանիշային աղյուսակը, որում Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 2-րդ տեղը: Իր տրանսֆերային արժեքով նա զիջում է միայն ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին, որի անցումը «Միլանից» «Չելսի» 2006-ին արժեցել էր € 46 մլն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---