Հայ շախմատիստները՝ Բաքվի Աշխարհի գավաթում. Առաջին խաղի մրցակիցները հայտնի են

Հայ շախմատիստները՝ Բաքվի Աշխարհի գավաթում. Առաջին խաղի մրցակիցները հայտնի են

PanARMENIAN.Net - Չորս հայ շախմատիստ` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր–Սահակյանըկմասնակցեն Բաքվում շախմատի աշխարհի գավաթի խաղերին։

Աշխարհի գավաթի խաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 4-ը: Առաջնությանը կմասնակցեն 128 շախմատիստ` նոկաուտ համակարգով։ Մրցանակային ֆոնդը կազմում է $1.6 մլն։

Վիճակահանության արդյունքում որոշվել են առաջնության մեկնարկային խաղի մասնակիցների հակառակորդները: Լևոն Արոնյանը կմրցի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Մայքլ Վեդենկելերի հետ: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Նիկիտա Վիտիուգովը (Ռուսաստան): Գաբրիել Սարգսյանը կխաղա լեհ Մաթեուս Բարտելի հետ, Հրանտ Մելքումյանը` ամերիկացի Գատա Կամսկու հետ, ՖԻԴԵ–ի կայքի-ին հղումով գրում է Sputnik.co.am-ը:

Աշխարհի գավաթի հաղթողները Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---