Առէկսիմբանկը վերագործարկել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը

Առէկսիմբանկը վերագործարկել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը

PanARMENIAN.Net - Կարճատև ընդմիջումից հետո Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը վերագործարկել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը Բանկը համարում է հեռանկարային ուղղություն և մտադիր է ակտիվորեն վարկավորել այդ ուղղությունը, հայտնում է Առէկսիմբանկի մամլո ծառայությունը:

Նախկինում` ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ վարկավորման գծով Բանկը առաջատար եռյակի ցանկում էր: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումը նախանշված է նաև 2015-2017թթ. Առէկսիմբանկի ռազմավարական զարգացման ծրագրով: Մինչև 2015թ. տարեվերջ մենք մտադիր ենք տեղաբաշխել մոտ 1 մլրդ ՀՀ դրամ:

ՓՄՁ վարկավորումն իրականացվելու է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին: «Այսօր Առէկսիմաբնկն առաջարկում է շահավետ պայմաններով վարկեր. վարկի գումարը` մինչև 50 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 14%, վարկի ժամկետը` 7 տարի:

Վարկային հայտով կարելի է դիմել Բանկի բոլոր մասնաճյուղեր (http://www.areximbank.am/ru/branches/) կամ ՓՄՁ վարկավորման բաժին` ք. Երևան, Մ. Մկրտչյան 12 հասցեով, ասվում է մամլո-հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---