Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդուն դիմադրել է դասախոս Մարկ Մուգալյանը

Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդուն դիմադրել է դասախոս Մարկ Մուգալյանը

PanARMENIAN.Net - The Telegraph թերթը բացահայտել է հերոս ուղևորի ինքնությունը, որն Ամստերդամ-Փարիզ արագընթաց գնացքում զինված տղամարդուց փորձել է խլել զենքը:

Օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զինված Այուբ Էլ-Խազանիի հետ կռվի մեջ է մտել Փարիզի Սորբոնի համալսարանում աշխատող 51-ամյա դասախոս Մարկ Մուգալյանը։ Նա օգնության է հասել բանկի 28-ամյա ֆրանսիացի աշխատողին, ով փորձել է դիմադրել Էլ-Խազանիին: Նշվում է, որ դասախոսը գործել է բնազդաբար՝ ցանկանալով պաշտպանել իր կնոջը՝ Իզաբելա Ռիսաչերին, ով նույնպես եղել է գնացքում:

Մուգալյանը փորձել է վերցնել «Կալաշնիկով» զենքն Էլ-Խազանիի ձեռքից, որը, սակայն, մեկ այլ զենքով կրակել է Մուգալյանի ուղղությամբ՝ դիպչելով վերջինիս պարանոցին: Այդ ժամանակ գնացքում գտնվող ԱՄՆ երեք քաղաքացի, որոնցից երկուսը զինծառայողներ են եղել, օգնության են հասել և զինաթափել հարձակվողին, գրում է Tert.am-ը:

Մուգալյանի քույրը պատմել է թերթին, որ Ֆրանսիայի նախագահը կապվել է նրա հետ և հրավիրել ճաշի, երբ վերջինս ապաքինվի:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում Արաս քաղաքի մոտակայքում: Գնացքն արտակարգ կերպով կանգնեցրել են կայարանում, որտեղ չարագործին հանձնել են ոստիկանությանը։

Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, հարձակվողը 26-ամյա մարոկկացի է, ով կապված է ծայրահեղ իսլամիստական շարժման հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---