Ռոսսելխոզնադզորը Նորվեգիայից ձկան ներմուծումն արգելելու համար ՍԱՊԾ չի դիմել

Ռոսսելխոզնադզորը Նորվեգիայից ձկան ներմուծումն արգելելու համար ՍԱՊԾ չի դիմել

PanARMENIAN.Net - Պաշտոնական նամակ Ռոսսելխոզնադզորից այն մասին, որ Հայաստանն արգելի նորվեգական ձկների ներմուծումը, ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը չի ստացել: Այս մասին հայտնել է ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը, գրում է Panorama.am-ը:

Մոսկվայում օգոստոսի 22-ին հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարությանը՝ արգելելու նորվեգական ձկան ներկրումը: Այդ մասին գրել են ռուսական լրատվամիջոցները՝ Ռոսսելխոզնադզորին հղումով: Պետական այս կառույցը նախատեսում է արգելել նաև վերամշակած ձկան ներմուծումը: Ըստ աղբյուրի՝ նախատեսված էր ստուգումներ անցկացնել նորվեգական 14 եռնարկությոնում. սակայն ռուսական կողմը նամակ է ստացել, ըստ որի նորվեգական կողմը արգելել է ստուգումների իրականացումը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Ալբանիայից, Ավստրալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Նորվեգիայից, Չերնոգորիայից, Լիխտենշտեյնից սննդամթերքի ներմուծումն արգելելու մասին:

ՍԱՊԾ տրամադրած տվյալների համաձայն, 2015-ի առաջին կիսամյակի ընթացքում Նորվեգիայից Հայաստան է ներմուծվել մոտ 165 տոննա ձուկ, իսկ 2014-ի նույն ժամանակահատվածում մոտ 60 տոննա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---