Վենետիկի հանձնաժողովը քաղաքական իրավիճակը չի մեկնաբանելու. Նպատակը ՀՀ-ում կայունություն ձևավորելն է

Վենետիկի հանձնաժողովը քաղաքական իրավիճակը չի մեկնաբանելու. Նպատակը ՀՀ-ում կայունություն ձևավորելն է

PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները քննարկելու համար «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներն օգոստոսի 25-ին հանդիպել են ՀՀ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի լսեն նրանց դիտարկումները սահմանադրական բարեփոխումների շուրջ։

Քննարկումենրի ընթացքում առաջին հարցը բարձրաձայնել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ընդգծել է, որ խմբակցությունը դեմ է բարեփոխումներին:

«Մենք դեմ ենք, որովհետև գիտակցում ենք, թե ինչ նպատակ է հետապնդում այս բարեփոխումը, միակ նպատակն այն է, որ շրջանցվի նախագահ Սերժ Սարգսյանի համար երրորդ անգամ ընտրվելու արգելքը: Ցանկանում եմ հասկանալ նաև ձեր կարծիքը», - ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Զուրաբյանը նաև հարցրել է, թե արդյոք հանձնաժողովն իրականում գիտի առաջարկվող Սահմանադրության բովանդակությունը, քանի որ նախնական կարծիքում բաց է թողնվել ամենակարևոր կետերից մեկը՝ վարչապետի առաջադրումը:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը այդ հարցին պատասխանելով, նշել է, թե ծանոթ են նոր Սահմանադրության տեքստին, սակայն իրենց գործը որպես իրավաբանների՝ չի կայանում նրանում, որ մեկնաբանեն քաղաքական իրավիճակը երկրում:

«Քաղաքական կոնսենսուսը մեր գործը չէ, հետաքրքիր են ձեր դիտարկումները, բայց իրավունք էլ չունենք մեկնաբանել», - նկատել է նա՝ հավելով, որ ամեն դեպքում բարձրացված կարծիքը հաշվի կառնվի:

Քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը փոխանցել է կուսակցության մտահոգությունը, որը վերաբերում է կայուն մեծամասնություն ձևավորելու մեխանիզմներին՝ հարցնելով, թե ինչպես է ստացվում, որ մեկ քաղաքական ուժ կարող է ունենալ քաղաքական մենաշնորհ:

Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը նշել է, որ իրենց ներկայացրած նախնական կարծիքում այդ հարցը բարձրացրել են:

«Եվրոպական սահմանադրությունների փորձը հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովը փաստում է, որ քաղաքական կայունությունն իրավական նպատակ է, իսկ սահմանադրության ձևավորման հարցում կան տարբեր եղանակներ կայունություն ձևավորելու համար, և, հետևաբար պատասխանները տարբերվում են երկրից երկիր: Սա այն կետն է, որտեղ մեր նպատակները համընկնում են երկրում ձևավորված քաղաքական դաշտի նպատակների հետ» - ասել է ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով, որ ճկունության բացակայությունը չպետք է տանի նրան, որ լինի ընդամենը մեկ եղանակ՝ երաշխավորելու կայունությունը:

Այս համատեքստում նա ասել է, որ հանձնաժողովը իր մտահոգությունն է արտահայտել ընթացակարգերի վերաբերյալ, որ կարգավորելու է ընտրությունների երկրորդ փուլը:

Օգոստոսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Առաջիկա շաբաթվանից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն): Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին:

Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

Վենետիկի հանձնաժողովը հուլիսի 31-ին հրապարակել է իր նախնական դիտարկումներըՀայաստանում սահմանադրության փոփոխություններինախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է:

Վենետիկի հանձնաժողովը հուլիսի 31-ին հրապարակել է իր նախնական դիտարկումներըՀայաստանում սահմանադրության փոփոխություններինախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---