ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը գործնական քայլեր են կատարում ավագ դպրոցի աշակերտների շրջանում նորարարական մտածելակերպը խրախուսելու և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու նպատակով: Ամառային ճամբարների ընթացքում «Բիզնես-առաջադրանք» մրցույթի անցկացումը կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագրի կարևոր բաղադրիչներից է, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այս տարվա ամռանը «Բիզնես-առաջադրանք» մրցույթում հաղթող ճանաչված և որպես մրցանակ «MTS Smart Start» սմարթֆոններով պարգևատրված թիմի անդամները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձն ու մրցույթում ձեռք բերած հմտությունների համադրումը պատանիներին թույլ կտա առավել հստակ պատկերացնել, թե բիզնես կառավարման ընթացքում մարքեթինգային ինչ լուծումներ են անհրաժեշտ առավելագույն արդյունքի հասնելու և պատասխանատու մոտեցմամբ առաջնորդվելու համար:

«Տարբեր մրցույթների մասնակցությունն ու արձանագրած ձեքբերումները հարաբերական են: Մնայուն և ամենակարևոր հաղթանակն այդ ճանապարհին ստացած գիտելիքներն են: Ոչ ստանդարտ պայմաններում մարքեթինգային տրամաբանված լուծումներ առաջարկելն ու համոզիչ լինելը պահանջում են խորը վերլուծելու ունակություն, մտքի ճկունություն և պատկերացումները նախագծի վերածելու հմտություն: Բիզնես-առաջադրանքով դուք հաղթահարեցիք ձեր առջև դրված խնդիրը: Ուրախ ենք ձեզ հյուրընկալել նորարարությունների և հեռահաղորդակցության առաջատար ընկերությունում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---