Հայաստանի վարչապետը եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն` Հայաստանի անկախության 15-ամյակին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամները հոկտեմբերի 17-ին կմասնակցեն Ֆրանսիայի Սենատում կայանալիք Հայաստանի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսին: Այցի հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին, նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Փարիզի Գարնիե Օպերային թատրոնում տեղի ունենալիք Հայաստանի ազգային տոնին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված հանդիսությանը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---