Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել Ֆելիքս Շտուրմին՝ աշխարհի նախկին չեմպիոնին

Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել Ֆելիքս Շտուրմին՝ աշխարհի նախկին չեմպիոնին

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ֆելիքս Շտուրմին։

«Արի մենամարտենք, Շտուրմ։ Այժմ կամ երբեք»,- գրել է Աբրահամը թվիթերյան իր էջում:

Բռնցքամարտիկի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը համաձայն է առաջարկի հետ.

«Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ Աբրահամը պարտավորություններ ունի և այլ մենամարտեր։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015-ին, ապա մենամարտը չի կայանա երբեք», - ասել է նա, մեջբերում է Armsport.am-ը:

Դրա հետ մեկտեղ WBO-ն հայտարարել է, որ Աբրահամ - Շտուրմ մենամարտ կայանալու դեպքում այն տիտղոսային չի լինելու, քանի որ գերմանացին չի մտնում վարկանիշային 15-յակում։

«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---