ԿԳՆ. ՀՀ բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական՝ 10 տարվա ընթացքում

ԿԳՆ. ՀՀ բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական՝ 10 տարվա ընթացքում

PanARMENIAN.Net - Մինչև 2025-ը Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:

«Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից զարգացման խնդիրներ ունի թե ոչ, պետք է իրեն հարմարավետ և կարևորված զգա ուսումնական միջավայրում, և դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանել», - շեշտել է Մուրադյանը։

Համաձայն օրենքի բնորոշման՝ ներառումը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական պրոցեսին:

«Մենք պետք է կանգ առնենք հենց այդ գաղափարախոսության վրա, ոչ թե հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից դիտարկենք օրենքի փոփոխությունը», - նկատել է մասնագետը, մեջբերում է Tert.am-ը:

Քննարկմանը ներկա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանն իր հեթին նշել է, որ անհրաժեշտ է նախևառաջ ստեղծել մինի ներառական հասարակություն հենց դպրոցում:

Քննարկմանը skype-ով միացած Մարտունիի թիվ 2 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանն էլ ասել է, թե իրենց շատ են խանգարում կարծրատիպերը. ծնողները, երբեմն, ամաչում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին դուրս բերել փողոց:

ՀՀ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը ընդունվել է 2005-ին: Ներառական համակարգի ներդրմամբ, Հայաստանը կատարում է նաև իր միջազգային պարտավորությունը. 2010-ին ՀՀ-ն վավերացրել է հաշմանդամների իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթուղթ, որով նաևպարտավորություն է ստանձնել համապատասխան խտրականությունները վերացնելու եւ միասնական ծառայություններ մատուցելու տեսակետից, այդ թվում`կրթության ոլորտում:

2013-ի տվյալներով՝ Հայաստանում գործում է մոտ 107 ներառական դպրոց:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---