Թուրք հայտնի պատմաբանի գիրքը՝ Ցեղասպանության ժամանակ հայերի ունեցվածքի կողոպուտի մասին

Թուրք հայտնի պատմաբանի գիրքը՝ Ցեղասպանության ժամանակ հայերի ունեցվածքի կողոպուտի մասին

PanARMENIAN.Net - Լույս է տեսել Հայոց ցեղասպանության շրջանում հայերի ունեցվածքի կողոպուտի մասին թուրք անվանի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի նոր գիրքը` անգլերենով: Այս մասին հայտնել է գրքի հեղինակը:

«Օրենքների ոգին. հայերի ունեցվածքի կողոպուտը Հայոց ցեղասպանության ժամանակ» վերնագրով աշխատանքը հեղինակել է նաև Ումիտ Քյութրը: 206 էջանոց գիրքը առցանց մատչելի է $80-ով, գրում է Tert.am-ը:

«Գիրքը քննարկումներ առաջ կբերի», - գրել է Աքչամը սոցցանցերում:

Գրքի քննախոսականում ամերիկացի խմբագիր Էրիկ Ուայցը նկատում է, որ հայտնի է` ցեղասպանությունները ուղեկցվում են թիրախավորված շերտերի ունեցվածքի օտարմամբ, սակայն Հայոց ցեղասպանության առնչությամբ մինչ օրս նման աշխատություն ներկայացված չի եղել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---