Ռուս փորձագետները նորից խոսում են ԵՏՄ միասնական արժույթի մասին

Ռուս փորձագետները նորից խոսում են ԵՏՄ միասնական արժույթի մասին

PanARMENIAN.Net - Տենգեի անկայունության կապակցությամբ ռուս փորձագետները կարծիք են հայտնել, որ միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ-ում կարող է լավագույն պատասխանը լինել արժութային ճգնաժամին: Ղազախստանցի փորձագետները ևս չեն բացառում իրադարձությունների նման զարգացումը, գրում է Finance.nur.kz-ն:

«Հարվածենք ալտինով դոլարին»` առաջարկում են ռուս փորձագետները որպես ճգնաժամից դուրս գալու ելք: Ըստ նրանց, միասնական եվրասիական արժույթը թույլ կտա անդամ երկրներին առևտուր անել դոլարից անկախ, իսկ քաղաքացիներն ու ձեռնարկությունները կորուստներ չեն ունենա տարադրամը փոխանակելիս:

«Եվրասիական ֆոնդային բորսան հավանաբար կգործի Մոսվայի ֆոնդային բորսայի հիման վրա: Եվրասիական կենտրոնական բանկը, հավանաբար, կտեղակայվի Ալմաթիում: Անշուշտ, սկզբում կհայտնվի ոչ կանխիկ ալտինը, և մի քան տարի անց միայն կանխկիը: Պետք է հաշվի առնել եվրոպական երկրների փորձը եվրոյին անցնելիս»,-գտնում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը:

Այս եզրահանգումներին հիմնականում համամիտ են նաև Ղազախստանի փորձագետները: Ալտինի ներմուծումը զգալիորեն կհեշտացներ ձեռնարկությունների կյանքը, որոնց հիմնական մրցակիցներն ու գործընկերները ռուսական ձեռնարկություններն են: Սակայն միասնական արժույթը նաև սպառնալիքներ է բերում և այս պարագայում տնտեսությունը դիրքերը զիջում է քաղաքականությանը, գրում է պարբերականը:

«Առանցքային հարց է, թե ինչպիսի քաղաքականություն են վարում երկու երկրները: Օրինակ, այս իրավիճակը ՌԴ և Արևմուտքի միջև բացասաբար է անդրադառնում ՌԴ տնտեսության, մեր տնտեսության վրա, և ցավոտ է լինելու ընդհանուր առմամբ անկայուն աշխարհում»,-հայտարարել է տնտեսագետ Մարատ Կաիրլենովը:

Ինչպես արդեն բազմիցս ասել է Ղազախստանի Կենտրոնական բանկի նախագահը, տենգեի ամրապնդման գլխավոր պայմանը նավթի գների աճն է: Սակայն «սև ոսկին» հակառեկորդներ է սահմանում: Բորսայում սակարկությունների ժամանակ նավթի գինը նվազել է մինչև հոգեբանական 45 դոլարը: Վերջին անգամ դա եղել է 2009-ին: Փորձագետները կանխատեսումներ չեն անում, թե ինչպիսին կլինի նավթի գինը հետագայում, սակայն վստահորեն կարելի է ասել, որ առաջիկա 1-1.5 տարում նավթը հազիվ թե թանկանա:

«Գինը չի կարող անվերջ նվազել; Գուցե հասնի $35, բայց հետո միևնույն է աճ կսկսվի: Կարծում եմ, 50 դոլարից հազիվ թե բարձրանա: Գոնե այս տարի, դա տեղի չի ունենա: Իսկ հաջորդ տարվա ավարտին գուցե հասնի $55»,-ասել է նավթագազային ոլորտի վերլուծաբան Սերգեյ Սմիրնովը:

Եվ այնուամենայնիվ, նույնիսկ այս փակուղյաին վիճակում փորձագետները դրական կողմեր են տեսնում: Նավթի ցածր գները կարող են «դեղամիջոց» հանդիսանալ այսպես կոչված «հոլանդական հիվանդությունից», երբ տնտեսությունը զարգանում է միայն հումքի հաշվին: Որպես օրինակ կարելի է բերել Նորվեգիան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:

Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը: Միասնական եվրասիական արժույթի աշխատանքային անվանումն ալտին է: Այս տարբերակի մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, կա նաև մեկ այլ անվանում, որ քննարկվում է՝ եվրազ:

Մարտի 20-ին Աստանայում տեղի ունեցած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման շուրջ բանակցություններին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---