Fox news. Հայաստանը` «հանգստի համար դրախտավայր» համարվող երկրների ցանկում

Fox news.  Հայաստանը` «հանգստի համար դրախտավայր» համարվող երկրների ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանը Fox news հեռուստաընկերության կայքում զետեղված վարկանիշում 7-րդն է այն երկրների ցանկում, որոնք նախկինում ռազմական գործողությունների գոտի են եղել, իսկ այժմ «դրախտավայր են համարվում հանգստի համար»:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ 1512-1735 թթ. Հայաստանը մի քանի անգամ փոխել է մայրաքաղաքը: «Այնուամենայնիվ, մարդկանց հիշողության մեջ ամենաողբերգական էջը Հայոց ցեղասպանության իրադարձություններն են` 1915-1918 թթ.»,-գրում է պարբերականը:

Այսօր Հայաստանը դարձել է եվրոպացի զբոսաշրջիկների ամենագերադասելի վայրերից մեկը բյուջետային ուղղությունների շրջանակում: 2014-ին Հայաստան է այցելել 1,2 մլն զբոսաշրջիկ` աճը 2013-ի համեմատ կազմել է 11,3 %:

«Վերջին շրջանում Հայաստանը նաև ավելի գրավիչ է դարձել ամերիկացի զբոսաշրջիկների համար: Լեռները հնարավորություն են տալիս զբաղվել ակտիվ հանգստի տարբեր ձևերով»,-գրում է Fox news-ը:

Մշակութային առումով Հայաստանը ևս շատ բան ունի ներկայացնելու որպես քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկիր: Անհամար եկեղեցիներն ու վանքերը միշտ բաց են այցելությունների համար: «Հայաստանը նաև աչքի է ընկնում հուսալի հասարակական տրանսպորտով և համեմատաբար ցածր գներով: Օրինակ, գիշերը 5-աստղանի հյուրանոցում մոտ 130 դոլար է»,-հայտնում է Fox news-ը:

Դրախտային հանգստի ցանկում Հայաստանի մրցակիցներն են Կոլումբիան, Հարավային Աֆրիկան, Նիկարագուան, Հյուսիսային Իռլանդիան, Ռուանդան, Խորվաթիան, Բիրման, Յամայկան, հայտնում է sputnikarmenia.ru-ն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---