Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումները նորմայի սահմանում կլինեն

Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումները նորմայի սահմանում կլինեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբեր ամսին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը հանրապետության ամբողջ տարածքում նորմայի սահմանում կլինի: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողներին ասել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Սպասվում է այնպիսի սեպտեմբեր, որը համահունչ է մեր բազմամյա կլիմայական պայմաններին», - նկատել է Սուրենյանը:

Նրա խոսքով՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին օրերին ցերեկը օդը կտաքանա մինչև 22-ից 25 աստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի մինչև 2-5 աստիճան, գրում է Tert.am-ը:

Լոռիում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև 21-ից 25 աստիճան, ամսվա երկրորդ տասնօրյակում հնարավոր է գիշերային ժամերին անկում մինչև +2, +6 աստիճան: Տավուշի մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի մինչև 26-27, իսկ գիշերային ժամերին կդիտվի մինչև +5,+7:

Արարատյան դաշտում և Երևանում ամսվա առաջին օրերին, այսինքն՝ սեպտեմբերի 5-6-ը ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը առանձին օրերին հնարավոր է բարձրանա մինչև 32-33 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև +10, +12 աստիճան:

Սյունիքում օդը կտաքանա մինչև 35 աստիճան, ամսվա երկրորդ տասնօրյակում գիշերը մինչև+ 7-+10 աստիճան:

Հանրապետության տարածքում օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Երևանում օգոստոսի 27-29-ին օդի ջերմաստիճանը տատանվելու է +25-27 աստիճանի սահմանում, սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 30-31-ին ջերմաստիճանը մայրաքաղաքում տատանվելու է +27-30 աստիճանի սահմանում, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տևականության առումով այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են եղել. օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարվա ընթացքում նման տևական շոգեր չեն եղել: Օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 6-ից 7 աստիճանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---