«Կորուսյալ թռչունները». Թուրքիայում նկարահանված Ցեղասպանության մասին ֆիլմը բարձրանում է մեծ էկրան

«Կորուսյալ թռչունները». Թուրքիայում նկարահանված Ցեղասպանության մասին ֆիլմը բարձրանում է մեծ էկրան

PanARMENIAN.Net - Այս շաբաթ Թուրքիայի կինոթատրոններում կսկսվի 9 նոր ֆիլմի ցուցադրություն, որոնցից 2-ը թուրքական արտադրության են, 7-ը՝ արտասահմանյան: Մեծ էկրան բարձարացող նոր ֆիլմերի թվում է նաև «Կորուսյալ թռչունները»՝ Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը:

Ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորն ազգությամբ հայ Արեն Փերդեջին է, մյուս համառեժիսորը՝ ազգությամբ թուրք Էլա Ալյամաջը: Սիրո ու ընտանեկան պատմության մասին պատմող կինոժապավենի գլխավոր դերասանները ևս հայ և թուրք Հերոս Աակոբյանն ու Դիլա Ուլուջան են, ֆիլմում նկարահանվել են նաև Թուրքիայում ապրող հայ դերասաններ:

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց Ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքին կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոի՝ իրենց ընտանիքի որոնումների շուրջ, թուրքական Sondakika.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---