ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պատասխանատվությամբ է կատարում իր պարտականությունները ԵԱՀԿ ՄԽ-ում

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պատասխանատվությամբ է կատարում իր պարտականությունները ԵԱՀԿ ՄԽ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մեծ պատասխանատվությամբ է կատարում իր պարտականությունները ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ կազմում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հուսով ենք, որ Ռուսաստանի տարաձայնություններն այլ երկրների հետ, որոնք, ցավոք, առաջանում են ոչ մեր մեղքով, չեն անդրադառնա Մինսկի խմբի աշխատանքի վրա: Մեր կողմից ոչ մի խոչընդոտ կամ խնդիր լինել չի կարող: Մենք այդ ձևաչափի մասնակիցներն ենք»,-ասել է Զախարովան օգոստոսի 27-ի ճեպազրույցում:

Ըստ նրա, Ռուսաստանում հասկանում են, որ թե որքան լուրջ հարց է այդ խմբի օրակարգում:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով անդամ երկրների թվի ու կազմի փոփոխությունների մասին քննարկումներին, հայտարարեց, որ մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն: «Այո, կան բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում` այնպիսի երկրների ընդգրկման վերաբերյալ, որոնք կլինեն ոչ օբյեկտիվ հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Օհանյանը: Նրա խոսքով` այսօր խմբի գործունեությունը համեմատաբար պասիվացել է, քանի որ դրա անդամ երկրների միջև կան տնտեսական ու քաղաքական որոշակի հակասություններ:

«Այնուամենայնիվ, պիտի հասկանանք, որ սահմանին իրավիճակը ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, և այդ փխրուն խաղաղության պահպանողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են», - նկատել է նախարարը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---