Ըմբշամարտի ԱԱ-ում Հայաստանը կներկայացնի ազատ ոճի 7, հունահռոմեական ոճի՝ 8 ըմբիշ

Ըմբշամարտի ԱԱ-ում Հայաստանը կներկայացնի ազատ ոճի 7, հունահռոմեական ոճի՝ 8 ըմբիշ

PanARMENIAN.Net - Վրաստանի Դուշետի մարզաառողջարանային բնակավայրից Հայաստան են վերադարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ը կայանալիք վարկանիշային Աշխարհի առաջնության նախապատրաստական նախավերջին ուսումնամարզական հավաքն անցել է բարձր մակարդակով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրել է, որ Աշխարհի առաջնությանը կմեկնի 7 ըմբիշ, հայտնում է Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիան:

Նրանք են՝ Գարիկ Բասեղյանը (57), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա միայն ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում:

Օգոստոսի 30-ին հավաքականը կմեկնի Լաս Վեգաս և այնտեղ էլ կանցկացնի վերջին տասնօրյա հավաքը:

Իսկ ահա հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամբողջական կազմ է հայտավորել օլիմպիական վարկանիշ տվող աշխարհի առաջնությունում՝ թիմում նույնիսկ ընդգրկելով բոլորովին վերջերս ավարտված երիտասարդների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած, գյումրեցի գերծանր քաշային Էդգար Խաչատրյանին: Հարկ է նշել, որ Էդգարը ընդամենը կշռում է 108 կիլոգրամ, բայց հանդես է գալու մինչև 130 կգ քաշային կարգում: Էդգարից բացի թիմում տեղ են գտել հետևյալ ըմբիշները. 59 կգ՝ Ռոման Ամոյան, 66 կգ՝ Միհրան Հարությունյան, 71 կգ՝ Վարշամ Բորանյան, 75 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ՝ Էդուարդ Սարգսյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 98 կգ՝ Արթուր Ալեքսանյան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---