Պենտագոն. ԻՊ-ն և Ռուսաստանը գլխավոր սպառնալիքներն են ԱՄՆ համար

Պենտագոն. ԻՊ-ն և Ռուսաստանը գլխավոր սպառնալիքներն են ԱՄՆ համար

PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ԱՄՆ համար հիմնական սպառնալիքները համարում է «Իսլամական պետությունն» ու Ռուսաստանը:

Ելույթ ունենալով Կալիֆորնիայում ծովային հետևակի զինծառայողների առջև` նախարարն առաջինը նշել է «ԻՊ անվանումը կրող այլանդակ երևույթը, որի հետ պետք է պայքարել և հաղթել»:

Երկրորդ հերթին Քարթերը նշել է Ռուսաստանի քաղաքականությունը վերջին մեկ տարում: «Մենք պետք է խանգարենք դրան (ՌԴ գործողություններին) ինչպես մեր ազգային շահերից ելնելով, այնպես էլ այն պատճառով, որ մենք կարևոր դաշնակիցներ ու գործընկերներ ունենք այդ աշխարհամասում, ինչպես նաև կարևոր պարտավորություններ ՆԱՏՕ-ի գծով»,-ասել է Քարթերը:

Ընդ որում նախարարը կարծիք է հայտնել որ ՌԴ գործողություններն Ուկրաինայում «սխալ ուղղությամբ են տանում ռուսներին», քանի որ դա սաստկացնում է առճակատումը մյուս երկրների հետ:

«Այս երկու սպառնալիքները սաստկացել են: Մենք պետք է դիմակայենք երկուսին էլ»,-հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սա ԱՄՆ ներկայացուցիչների առաջին հայտարարությունը չէ Ռուսաստանի ինչ-որ «սպառնալիքի» մասին: Այս ֆոնին ՆԱՏՕ-ի անդամ երկրները մի շարք միջոցներ են ձեռնարկել, ուղղված ռազմական գործունեության ընդլայնմանը Եվրոպայում` ներառյալ ամերիկյան զորակազմի ավելացումը Եվրոպայում, զորավարժությունների և պարեկության ծրագրերի կտրուկ ընդլայնումը, ինչպես նաև պաշտպանական ծախսերի աճը: Մոսկվայում վստահ են, որ ՌԴ մեղադրանքներն ագրեսիվ քաղաքականություն վարելու վերաբերյալ պատրվակ են ՆԱՏՕ-ի գործունեությունն ակտիվացնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---