Կիպրոսի խնդիրը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին

PanARMENIAN.Net - Կիպրոսի խնդիրը լուծելու պահանջը կարող է տապալել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, գրում է բրիտանական «The Financial Times» թերթը: Ըստ թերթի տեսաբանի, այս դեպքում ռիսկը հսկայական է: «Թուրքիայում կարող է կասեցվել շարժը դեպի Արեւմուտք, որին 80 տարի առաջ սկիզբ դրեց Քեմալ Աթաթուրքը, որը կարող է փոխարինվել իսլամիստական եւ ազգայնական քաղաքական գիծը»,-գրում է «The Financial Times»-ը: Թերթը հրապարակում է Վինսենտ Բոնլանդի եւ Քերին Հոպի մեկնաբանությունը Կիպրոսի խնդրի եւ Թուրքիայի ու ԵՄ միջեւ ընթացող բանակցությունների վերաբերյալ: Ըստ տեսաբանների, Կիպրոսի խնդիրը կարող է նախապայման հանդիսանալ եվրաինտեգրման հետագա քայլերի համար: «Այն ժամանակ, երբ տարաձայնությունները Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ լուրջ խոչընդոտ դարձան Թուրքիայի համար ԵՄ-ի ճանապարհին, Կիպրոսի խնդիրն առավել կարեւոր եւ ակտուալ է: Հնարավոր է, որ մինչեւ տարեվերջ Կիպրոսի խնդիրը լուծելու պահանջը կարող է տապալել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը,-գրում է «The Financial Times»-ը:



Թերթը նաեւ նշում է, որ շատ եվրոպական դիվանագետներ գտնում են, որ Հունական Կիպրոսի ընդունումը ԵՄ սխալ էր, քանի որ Թուրքիան մեղադրում է Եվրոպային կղզու թուրքական մասի մեկուսացման համար: Ըստ դիվանագետների, թուրքական կառավարությունը հաջորդ տարի կայանալիք համազգային ընտրությունների շեմին գտնվում է ընտրության առջեւ` փոխզիջման գնալ Կիպրոսի հետ թե տապալել անդամակցումը ԵՄ-ին:
 Ուշագրավ
---