Քուրդ զինյալները 7 գյուղ են ազատագրել Իրաքում ԻՊ ահաբեկիչներից

Քուրդ զինյալները 7 գյուղ են ազատագրել Իրաքում ԻՊ ահաբեկիչներից

PanARMENIAN.Net - Քուրդ աշխարհազորայինները մի քանի օրում 7 գյուղ են ազատագրել Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչներից, հայտնել է «Ֆրանս Պրես» գործակալությունը ռազմական աղբյուրների վրա հղումով: «Փեշմերգայի» մարտիկները կոալիցիայի ՌՕՈւ աջակցությամբ մոտ 200 քկմ տարածք են ազատագրել Տուզ Հուրմաթու քաղաքի մոտակայքում: Կոալիցիայի ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը 25 ավիահարված են հասցրել գրոհայինների դիրքերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրաքում անկայուն վիճակը շարունակվում է: «Իսլամական պետությունը» մեծ ուժեր է կուտակել Սիրիայի տարածքում գործելու շրջանում, որտեղ կռվում էր կառավարական ուժերի դեմ: Գրոհայինների գործողությունների հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, հարյուր հազարավորները փախստական են դարձել, ևս մի քանի հազարը պատանդ են վերցվել:

«Իսլամական պետությունը» վերահսկում է Իրաքի տարածքի 1/3-ը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---