Մխիթարյանը կարող է չմասնակցել ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին. ՈՒԵՖԱ-ն խոստանում է օգնել

Մխիթարյանը կարող է չմասնակցել ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին. ՈՒԵՖԱ-ն խոստանում է օգնել

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլ, որտեղ ընդգրկվել է C խմբում՝ ՊԱՕԿ-ի (Հունաստան), «Կրասնոդարի» (Ռուսաստան) և «Գաբալայի»(Ադրբեջան) հետ: Սակայն, Ղարաբաղյան խնդրի պատճառով Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի վիզա չեն կարող ստանալ. ըստ այդմ՝ մեծ է հավանականությունը, որ «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել «Գաբալայի» հետ արտագնա խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 23-ին:

«Հույս ունենք, որ այս ամենը ճիշտ չէ: Այժմ Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար և վերջին շրջանում հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում», - ասել է «Բորուսիայի» մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգեն, գրում է Armsport-ը:

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն աջակցություն կցուցաբերի Մխիթարյանին, եթե ադրբեջանական «Գաբալայի» հետ Եվրոպայի լիգայի խաղին մասնակցելու հետ կապված ուղևորության խնդիրներ առաջանան:

«ՈւԵՖԱ-ն արտագնա խաղերի կազմակերպման և վիզաների հետ կապված խնդիրների ժամանակ միշտ աջակցություն է ցույց տալիս ակումբներին, հատկապես, երբ նման խնդիրները անհրաժեշտ է լինում կարճ ժամկետներում լուծել: Կարծում եմ, որ Մխիթարյանի ուղևորությունն Ադրբեջան բացառություն չի լինի», ասել է Ինֆանտինոն, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Newsarmenia.ru-ն:

«Բորուսիա» - «Գաբալա» պատասխան խաղը կայանալու է նոյեմբերի 5-ին, «Դորտմունդում»:

Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում ֆուտբոլիստը խփել է 7 գոլ։ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում, նորվեգական ՕԴԴ-ի հետ խաղի ընթացքում «Բորուսիան» զիջել է 0:3 հաշվով, սակայն վերջնահաշվարկում հաղթել է 4:3 հաշվով, ընդ որում՝ հաղթական գոլը խփել է Մխիթարյանը:

Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում «Բորուսիան» պատասխան խաղում 7:2 հաշվով ջախջախեց նորվեգական «Օդդ Գրենլանդին» և նվաճեց խմբային փուլի իր: Մխիթարյանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և աչքի ընկավ խփած գեղեցիկ գոլով ու երկու գոլային փոխանցմամբ, որնք երկու դեպքում էլ հասցեագրված էին Մարկո Ռոյսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---