Աղբյուր. iPhone 6s-ի ներկառուցված հիշողության նվազագույն ծավալը կկազմի 16 ԳԲ

Աղբյուր. iPhone 6s-ի ներկառուցված հիշողության նվազագույն ծավալը կկազմի 16 ԳԲ

PanARMENIAN.Net - iPhone 6s նոր սմարթֆոնի տվյալների պահպանման ներկառուցված հիշողության նվազագույն ծավալը, ենթադրաբար, կկազմի 16 ԳԲ: Այդ մասին հայտնում է ZDNet.com ռեսուրսը, իսկ նման լուրեր սկսեցին շրջանառվել, երբ հրապարակվեց սմարթֆոնի իբր օրիգինալ փաթեթավորման պիտակի լուսանկարը, որի վրա առկա է «iPhone 6s» մոդելի անվանումն ու նշված է համարը` «16GB»:

Apple-ի սմարթֆոնների նոր մոդելների` iPhone 6s և iPhone 6s plus պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2015-ի սեպտեմբերի 9-ին Սան Ֆրանցիսկոյի Բիլլ Գրեհեմի անվան դահլիճում: Ընկերությունն արդեն հրավերներ է ուղղել լրագրողներին: Տեքստում առաջարկվում է հետագա հուշումների համար դիմել Siri-ի ձայնային օգնականին: Apple-ն ավանդաբար սեպտեմբերին է ներկայացնում iPhone-ի նոր մոդելները: Դա հիմք է տալիս կարծելու, որ ընկերությունը հրավիրում է հենց սմարթֆոնների նոր սերնդի` iPhone 6s и iPhone 6s plus-ի շնորհանդեսին:

Մինչ այդ ԶԼՄ-ներում և սոցցանցերում ենթադրություններ արվեցին, որ նոր սերնդի սմարթֆոնների հիշողության նվազագույն ծավալը լինելու է 32 ԳԲ: Ըստ փորձագետների, այդպիսի փոփոխությունը տրամաբանական կլիներ: Հատկապես, հաշվի առնելով մեկ այլ շրջանառվող լուր, որի համաձայն 8-մեգապիկսելանոց տեսախցիկը iPhone 6s-ում փոխարինված է 12-մեգապիկսելանոցով:

Սակայն նվազագույն 16 Գբ օգտին է այն փաստը, որ տվյալների պահպանման համար 16 Գբ հիշողությունն ու 1 ԳԲ օպերատիվ հիշողությունը iPhone 6-ում պահանջում էր արտադրողից 15 դոլարի ծախս: Լրացուցիչ ծավալը, բնականաբար, 30-50 տոկոսով կթանկացնի գինը: Հաշվի առնելով վաճառքների մեծ ծավալը և մանրածախ գինը փոխելու անհնարինությունը, նման փոխարինումը կարող է Apple-ի շահույթը կրճատել միլիոնավոր դոլարներով:

Բացի այդ, հոլանդական Techstatic ռեսուրսը ներկայացրել է iPhone 6s-ի և iPhone 6s Plus-ի գնացուցակը: Ըստ այդ տվյալների, 16 ԳԲ iPhone 6s-ը կարժենա 699 եվրո, 64 ԳԲ-ովը` 799 եվրո, իսկ 128 ԳԲ` 899 եվրո: 16 ԳԲ iPhone 6s Plus-ը կարժենա 799 եվրո, 64 ԳԲ` 899 եվրո, իսկ 128 ԳԲ-ն` 999 եվրո:

Apple ընկերության նոր` iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը կսկսվի 2015-ի սեպտեմբերի 11-ին, իսկ նոր սարքերի վաճաքռը մեկնարկում է արդեն սեպտեմբերի 18-ին: Այդ մասին հայտնել է միանգամից մի քանի աղբյուր:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---