«Եղիր ակտիվ, ապրիր առողջ». Երևանում անվճար հեծանվային դասընթացներին գրանցվել է մոտ 1000 մարդ

«Եղիր ակտիվ, ապրիր առողջ». Երևանում անվճար հեծանվային դասընթացներին գրանցվել է մոտ 1000 մարդ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում մեկնարկել են հեծանվային առաջին անվճար դասընթացները, որի կազմակերպիչներն են «Կոկա-Կոլա» ընկերությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Գլոբալ Շեյփերս Երևանը և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Երևանում դասընթացը մեկնարկել է առավոտյան՝ ժամը 09:00-ին, հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում: Միջոցառմանը մասնակցել են նրանք, ովքեր նախօրոք գրանցվել էին դասընթացին՝ առցանց լրացնելով գրանցման հայտը: Երևանում անցկացվող դասընթացներին արդեն գրանցվել է մոտ 1000 մարդ:

Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ստացել մեկ ժամ անվճար դասընթաց անցնել: Տրամադրությունն ու միջավայրը մարզադպրոցում տրամադրող էր:

«Անչափ ուրախ եմ, որ մասնակցեցի այս միջոցառմանը: Միշտ ցանկացել եմ հեծանիվ վարել սովորել, իսկ այս դասընթացները լավ սկիզբ էին: Կազմակերպիչները և մարզիչները մեծ ոգևորություն փոխանցեցին մեզ: Նման ծրագրերը միայն խրախուսանքի են արժանի, քանի որ խթանում են առողջ ապրելակերպի զարգացմանը Հայաստանում: Անպայման կմասնակցեմ նաև հեծանվային մարաթոնին», - ասել է դասընթացի մասնակիցներից մեկը:

Դասընթացները կրում են շարունակական բնույթ և կշարունակվեն սեպտեմբերի 5-ին, 12-ին Երևանում, 26-ին` Գյումրիում, իսկ 27-ին` Իջևանում:Դասընթացներին մասնակցելու համար` ցանկացողները կարող էին նախապես գրանցվել be ACTIVE, live HEALTHY ֆեյսբուքյան էջի միջոցով: Գյումրի և Իջևան քաղաքների գրանցումները դեռ շարունակվում են, իսկ Երևանում գրանցումներն ավարտվել են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---